Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1957 թ., Երևան։ Ավազանի անունը՝ Սամվել։
1976-1986 թթ. - Միջնակարգ դպրոց։
1977-1979 թթ.- ծառայություն Խորհրդային բանակում:
1981-1985թթ. - Գևորգյան Հոգևոր ճեմարան:
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ
1984 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։
1987 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1989 թ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի։ Թեզ՝ «Սբ. Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները»։
1997 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2006 թ. - արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1985-1986 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի քարտուղար:
1987-1989 թթ. - Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր - քարտուղար, Մայր տաճարի եկեղեցական արվեստի բաժնի վարիչ:
1989-1996 թթ. - Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր:
1996-1999 թթ. - Արագածոտնի թեմի առաջնորդ:
1999 թ.-ից - Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ:
2000 թ.-ից - Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ:
- Կոչումներ և պարգևներ
ՀՀ Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր:
Գեղարվեստի պետական ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր:
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» շքանշան:
2017 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան: